Գլխավոր Ավելին

Հայ ռադիոլոգի՝ հազվադեպ հանդիպող ուռուցքի ախտորոշման դեպքը՝ համաշխարհային ճանաչում ունեցող Radiopaedia.org կայքի գլխավոր էջում

75 տարեկան տղամարդը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով որովայնի շրջանի ցավերից, սրտխառնոցից և փսխումից։ Կատարվել է ԿՏ-հետազոտություն ( ն/ե կոնտրաստավորմամբ), որի արդյունքում բժիշկ-ռադիոլոգ Վարդան Աբրահամյանի կողմից ախտորոշվել է հազվադեպ հանդիպող միջընդերային կարցինոիդ ուռուցք, որն առաջացրել է բարակ աղիների սնուցման խանգարում, աղիքային անանցանելիություն։

Հիվանդանոցի Վիրաբուժական կլինիկայի բժիշկ-վիրաբույժ Հայկ Սաֆարյանի կողմից կատարվել է վիրահատություն՝ գոյացության հեռացում, բարակ աղու մասնահատում։ Հետագա հյուսվածաբանական քննությամբ հաստատվել է ախտորոշումը։ Բուժառուն հիվանդանոցից դուրս է գրվել առողջացումով։

Այս դեպքը ռադիոլոգի կողմից ներառվել և հաստատվել է համաշխարհային հեղինակավոր Radiopaedia.org ռադիոլոգիական կայքում, որը փետրվարի 28-ին վերոնշյալ վիրտուալ հարթակում դարձել է օրվա դեպք (Case of the day) և տեղադրվել կայքի գլխավոր էջում:

https://bit.ly/3EMs6cb

×
facebook sharing button facebook